14-ամյա հայ շախմատիստ, ՖԻԴԵ-ի վարպետ Տիգրան Համբարձումյանը օգոստոսի 18-ին Titled Tuesday առցանց մրցաշարում հաղթել է աշխարհի վարկանիշային աղյուսակի առաջատար Մագնուս Կառլսենին։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
35-ամյա Կառլսենը շարունակում է գլխավորել աշխարհի վարկանիշային աղյուսակը շախմատի բոլոր երեք ձևաչափերում և դասական շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն է։
Համբարձումյանը 2025 թվականի պատանիների Եվրոպայի առաջնությունում մինչև 14 տարեկանների պայքարում դարձել է արծաթե մեդալակիր, իսկ կայծակնային շախմատում՝ Եվրոպայի չեմպիոն։ Նա մարզվում է Հայաստանի շախմատի ակադեմիայում՝ գրոսմայստեր Տիգրան Հարությունյանի ղեկավարությամբ։
Կառլսենի նկատմամբ այս հաղթանակը 14-ամյա շախմատիստի կարիերայի ամենանշանակալի արդյունքներից է։
Հայաստանի Հանրային Ռադիո